-
30.10.2020|
23:46
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է ՌԴ-ում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոյին: Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրներին:
-
30.10.2020|
23:44
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի մասնակցությամբ РИА Новости-ն հարցազրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին:
-
30.10.2020|
23:43
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիրառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:
-
30.10.2020|
23:38
Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» կուսակցությունից պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ տեղեկություններ ունի Կիևի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, հայտնում է РИА Новости-ն:
-
30.10.2020|
23:34
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը:
-
30.10.2020|
23:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արակչիին: Զրույցի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի բարեկամ կառավարությանը:
-
30.10.2020|
23:30
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար՝ հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
-
30.10.2020|
23:21
Ժնևում սկսվել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
30.10.2020|
17:38
Այս օրերին հանրային դեմքերը, քաղաքական ուժի ներկայացուցիչները բաց նամակներ են ուղղում ՌԴ ղեկավարին, իշխանությանը հորդորում օգնության պաշտոնական խնդրանքով դիմել Ռուսաստանին:
-
30.10.2020|
17:36
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։